ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Սա հոգևոր կտտանք է, ճնշում է սրբազանի վրա, որպես քաղաքացի հայտնած իր դիրքորոշման համար․ Արտաշես սարկավակ

Սա հոգևոր կտտանք է, ճնշում է սրբազանի վրա, որպես քաղաքացի հայտնած իր դիրքորոշման համար․ Արտաշես սարկավակ

«Ինչ պետք է լինի հավատացյալի տրամադրությունը, երբ իր հովիվը ձերբակալված է, ձերբակալված է հոգևորական և՝ մի երկրում, որը համարվում է առաջինը Քրիստոներություն ընդունած»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դիմաց հայտնեց Արտաշես սարկավակը՝ մեկնաբանելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությունից առաջ։

Արտաշես սարկավակը հայտնեց, որ կատարվողը ազգային խայտառակություն է, որի համար բոլորն են մեղավոր՝ և՛ ժողովուրդը, և՛ իշխանությունը։

Նա նշեց, որ ժողովուրդը Աստծուց հեռացել է տեղ տալով մեղքին, իսկ իրավապահները ապօրինություն են անում պաշտոններն ու դիրքը չկորցնելու համար։

«Սա հոգևոր կտտանք է, ճնշում է սրբազանի վրա, որպես քաղաքացի հայտնած իր դիրքորոշման համար»,- ասաց Սարկավակը և նշեց, որ դատավարության ժամանակ պաշտպանող կողմի փաստարկներին հակափաստարկ չի տրվել, ուղղակի վճիռ կայացնել։

Պատասխանելով ՔՊ-ականների դիտարկմանը, թե հոգևորականը քաղաքականությամբ չպետք է զբաղվի, Արտաշես Սարկավակը խորհուրդ տվեց ուսումնասիրել պատմությունը և կպարզվի, որ եկեղեցականները միշտ էլ զբաղվել են ազգային հարցերով որի անունը դնում են «քաղաքական հարցեր»՝ վանդակի կարգավիճակով և հոգևորականներին թույլ  չեն տալիս մոտենալ։

  • Կիսվել: