չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ. վարչապետ

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ: Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:

Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրներն իրենց թվերը ճշգրիտ են ասում:

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած՝ իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:

Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաև այսպիսի ռիսկեր»:

  • Կիսվել: