երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սա ձեզ համար 1999-ը չէ, հոկտեմբերը չէ, և 27-ը չէ, դե մի հատ բախտներդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա. Փաշինյան

Սա ձեզ համար 1999-ը չէ, հոկտեմբերը չէ, և 27-ը չէ, դե մի հատ բախտներդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա. Փաշինյան

Մեզ ասում են՝ նախկիններից չեք տարբերվում, բայց դու՛ք չեք տարբվերվում նախկիններից, բա նախկինը ո՞նց է լինում: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքապետի այն թեկնածուներին, որոնք չմասնակցեցին նախորդ օրը կայացած հեռուստատեսային բանավեճին:

՛՛Էդ նախկիններն էին, որ ասում էին՝ մենք բանավեճի չենք գնում, մենք բանավիճելու բան չունենք: Դա մաքուր ընտրակեղծարարի, բռնակալի, ուզուրպատորի դավադիրի մոտեցում է: Ժողովրդի ծառան չի կարող չկանգնել ժողովրդի առաջ: Բանավեճը հարգանք է նաեւ քաղաքական մրցակիցների նկատմամբ:

Մեկ ուրիշ բանավեճի չգնացող էլ երեւանցիներին կոչ է անում, թե բա ձեր քվեներով կրակեք: Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր քո խոսքով: Դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, ա՛յ վախկոտ դասալիք: Խորհուրդ կտամ այդ կրակելուց խոսողներին, այդ արյունով Երեւանը վերցնելու մասին խոսողներին, խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել եւ սեփական բախտը չփորձել: Սա ձեր եւ ձեր կնքահայրերի համար 1999-ը չէ, սա առավել եւս հոկտեմբերը չէ, եւ 27-ը չէ, սա 2023-ն է, սեպտեմբերի 17-ն է: Դե մի հատ, կներեք կոշտ բառապաշարի համար, բայց երեւում է որոշ մարդիկ ուրիշ բառապաշար դժվար են հասկանում... Դե մի հատ բախտներդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա: Այնքան բախտներդ փորձեք, այնքան ասֆալտ փորձեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման հնգամյակը մեկ շաբաթում գերակատարենք՛՛,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ընտրություններում բանավեճերը պետք է դարձնել պարտադիր, եւ բանավեճից հրաժարվողի գրանցումը պետք է օրենքով չեղարկվի:

  • Կիսվել: