շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սա բոլոր տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում ստացված պատկերն է Գյումրիում․ Հայաքվե

Սա բոլոր տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում ստացված պատկերն է Գյումրիում․ Հայաքվե

Սա բոլոր տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում ստացված պատկերն է Գյումրիում, ըստ այս պատկերի՝ Գյումրի քաղաքի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժ, որոնցից մեկը ներկայացնում է գործող իշխանությունը, մյուս չորսը՝ տարբեր ընդդիմադիր թիմեր: Այս մասին հայտարարում էՀայաք վե նախաձեռնությունը։

«Թեև գործող իշխանության ներկայացուցիչն առաջին տեղում է, ընդդիմադիր թեկնածունները միասին էապես ավելի շատ տեղեր են ստանում Գյումրիի ավագանում, ուստի այս ընտրությունների ինտրիգը դեռ առջևում է:

«ՀայաՔվե»-ն այս ընտրություններին մասնակցեց անկախ դիտորդի կարգավիճակով, նրա 186 դիտորդներից բաղկացած համերաշխ թիմը ողջ օրվա ընթացքում ապահովեց ոչ միայն ընտրությունների օրինականությունն, այլև նրանց շարունակական լուսաբանումը և թարմ տեղեկատվությունը:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր քաղաքացիներին՝ բարձր ընտրական ակտիվության համար, և հաջողություն ցանկանում նորընտիր Գյումրվա ավագանուն»:

 

  • Կիսվել: