շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սա այն է, ինչ Ադրբեջանն առաջարկում է ԼՂ էթնիկ հայերին. Մարուքյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակիչների գնդակոծումը

Սա այն է, ինչ Ադրբեջանն առաջարկում է ԼՂ էթնիկ հայերին. Մարուքյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակիչների գնդակոծումը

Այսօր ժամը 12:15-ին Ադրբեջանը կրակ է բացել Արցախի խաղաղ բնակչության ուղղությամբ․ սա այն է, ինչ տեղի է ունենում ամեն օր, և սա այն է, ինչ Ադրբեջանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Այս մասին Twitter-ում գրել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Միջազգային հանրությանը քաջ հայտնի է այդ «առաջարկի» մասին, և ես հույս ունեմ, որ արձագանքը կլինի համաչափ և օպերատիվ»,- եզրափակել է Մարուքյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: