կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սա այլևս զուտ ներքաղաքական գործընթաց չէ. գործ ունենք պետության անվտանգության և պաշտպանության հետ. «Փաստ»

Սա այլևս զուտ ներքաղաքական գործընթաց չէ. գործ ունենք պետության անվտանգության և պաշտպանության հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները, քափուքրտինք մտած, ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունը որակում են որպես բանակի միջամտություն ներքաղաքական գործընթացներին: Բայց քաղաքագետների ու իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ իշխանություններն ու նրանց ձայնակցող սորոսականները պարզապես մանիպուլ յացիա են անում: Բանն այն է, որ ներկայումս այլևս չի կարող խոսք լինել զուտ ներքաղաքական գործընթացների մասին: Տեսեք, բանակի հրամկազմը փաստացի արձանագրում է, որ գործ ունենք իշխանությունների «ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ քայլերի» հետ: Դրա հետ մեկտեղ, հայտարարության մեջ նշված է, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

Այսինքն, փաստացի արձանագրվում է, որ առաջին հերթին գործ ունենք պետության պաշտպանության և անվտանգության հետ: Իսկ ո՞վ է Սահմանադրությամբ ապահովում պետության պաշտպանությունն և անվտանգությունը: Ճիշտ է, զինված ուժերը: Այնպես որ, փաստացի հրաժարականի պահանջով բանակը կատարել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: «Բանակը մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է, իսկ հիմա այդ անվտանգությունը, և, ընդհանրապես, երկրի ինքնուրույնությունը, ըստ էության զրոյական մակարդակի վրա է»,- «Փաստի» հետ զրույցում ասած քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ այս պայմաններում բանակի հայտարարությունն ու դիրքորոշումը բնական է: «Ավելին ասեմ՝ կարծում եմ՝ ինչ-որ տեղ ուշացած է, թեպետ, ամեն դեպքում, լավ է, որ բանակն իր ֆունկցիոնալ առաքելությունն արտահայտել է»,-ընդգծեց մեր զրուցակիցը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: