երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սա արդեն խոսում է, թե որքան խղճուկ եք դուք. Արփինե Դավոյանը՝ ԱԺ ընդդիմությանը

Սա արդեն խոսում է, թե որքան խղճուկ եք դուք. Արփինե Դավոյանը՝ ԱԺ ընդդիմությանը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը գրառում է կատարել, անդրադառնալով ԱԺ ընդդիմության որոշմանը։

Նշենք, որ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով՝ չեն մասնակցելու իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Դավոյանը, մասնավորապես, գրել է․

«ԱԺ ընդդիմությունը չի մասնակցի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքերին։

Այս մարդիկ, փոխարեն մասնակցելու և իրենց հարցերի պատասխաներնն անձամբ ստանալու, գերադասեցին նոր օրակարգ սահմանել` քննիչ հանձնաժողովը համարել իշխանության կամակատար մարմին։

Սա ընդամենը փախուստ է։

Սա ցավոտ ճշմարտությունը չիմանալու մասին է։

Սա արդեն ծիծաղելի էլ չէ, պարոնա՛յք, սա արդեն խոսում է, թե որքան խղճուկ եք դուք»։

  • Կիսվել: