Սա աղետների աղետն է, որ խաղաղ պայմաններում տեղի է ունենում մեր կյանքում. Բագրատ Սրբազան
Մեր պետության մեջ չկա մի օր, որ անցնի առանց զոհերի ՝ ավտովթարներ, սպանություններ, ոստիկանությունը ընդհանրապես որեւէ էական դերակատարություն չի ունենում կանխարգելման իմաստով եւ այլն: Այս մասին այսօր՝ օգոստոսի մեկին, Մովսես Գորգիսյանի անվան այգում իր ելույթի ժամանակ ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Ավտովթարները ահավոր աստիճանի են հասել մեր երկրում, մարդիկ այլեւս փողոց դուրս գալուց առաջ, երթեւեկելուց առաջ պետք է մի քանի անգամ մտածեն՝ արժե գնալ էսինչ տեղը կամ չարժե: Սա աղետների աղետն է, որ խաղաղ պայմաններում տեղի է ունենում մեր կյանքում եւ դա հետեըւանքն է նրա, որ երկրում իրավական համակարգը գործում է միայն այն մարդկանց նկատմամբ, ովքեր որեւէ ձեւով ընդվզում են այս չարիքի դեմ»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը կրկին նշեց, որ հունիսի 12-ին արձանագրել են, որ գործ ունենարյունատենչ կառավարիչների ու նրա գլխավոր նեռի հետ, որի միակ նպատակը արյուն տեսնելն ու արյունով սնվելն է։
«Հիշե՛ք, որ նեռը պիտակ չէ, այլ բնութագիր է, նկարագիր ու էություն»,- հավելեց նա։



