չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուստամ Բաքոյանը դատապարտեց Հայաստանի վերաբերյալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը

Ռուստամ Բաքոյանը դատապարտեց Հայաստանի վերաբերյալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններն անթույլատրելի են համարում ՀՀ ԱԺ պատգամավորները: Բելառուսի ղեկավարի ձևակերպումներին անդրադարձել են խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները:

«Իսկ ո՞ւմ է պետք Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս հռետորական հարցը, կարծում եմ, իր ժողովուրդը տվել է նրան: Այն պրոցեսները, որ այդ երկրում տեղի ունեցան, հստակ գնահատական էին իր անցած պաշտոնավարման ժամանակահատվածին, որ երկիրն ինչ վիճակում էր պահել, և դրա արդյունքն ինչ եղավ»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը: 

Երեկ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»: 

  • Կիսվել: