ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը

Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ՝ «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Այս մասին ասված է ՊԵԿ նախագահի ֆեյսբուքյան էջում:

«Ծրագիրը հիմք է հանդիսանալու ՀՀ ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հաստատման և հետագա աշխատանքների իրականացման համար:

Չափազանց կարևորում ենք մեր համագործակցությունը միջազգային հարթակներում։ ՊԵԿ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներում կան կարևորագույն դրույթներ՝ նպատակներին հասնելու համար թվային գործիքների կիրառման, ստվերի կրճատման այլ գործիքակազմի ներդրման միջոցով։

Ծրագիրը տևելու է մինչև 2024 թվականի ավարտը և միտված է մի շարք նպատակների իրագործմանը՝

ՊԵԿ-ում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան հարկային ոլորտում թվային խուզարկություններ

իրականացնելու լաբարատորիա (DFL), որը հագեցված կլինի անհրաժեշտ սարքավորումներով։

Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ուսուցողական աշխատանքներ՝ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով օժտված մասնագետներ նախապատրաստելու համար»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: