Ռուստամ Բադասյանը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության մասին
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ:
«Տեղեկություն կար, որ խնդիրները խորացել են, դա մեր տիրույթում չի եղել, իրավապահների տիրույթում է եղել: Նման որոշում է կայացվել, որ հետագա կալանքի կրումը չի կարող նպատակ հետապնդել: Հասարակական ընկալման տեսակետից դժվարանում եմ մեկնաբանել: Եթե անձը այնպիսի առողջական վիճակ ունի, որ անհամատեղելի է կալանքի կամ ազատազրկման հետ, նման միջոցներ պետք է չկիրառվեն»,- պատասխանեց նախարարը՝ դիտարկմանը, թե այն չուղեկցվեց հասարակական դժգոհության բուռն ալիքով, արդյոք հասարակության վերաբերմունքը տրանսֆորմացվե՞լ է, և որքանո՞վ են նրա առողջական վիճակի մասին մամուլում տեղ գտած լուրերը համապատասխանում իրականությանը։