հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստտանի ԱԳ նախարարի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հանդիպման մասին կողմերը իրարամերժ տեղեկատվություն են հաղորդում

Ռուսաստտանի ԱԳ նախարարի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հանդիպման մասին կողմերը իրարամերժ տեղեկատվություն են հաղորդում

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի հանրապետության Միլի Մեջլիսի (խորհրդարանի) պատվիրակության հետ: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, զրույցի ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների արդիական հարցեր, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության թեմատիկա, այդ թվում ՝ խորհրդարանական գծով:
 
Կողմերի ուշադրության կենտրոնում է եղել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վիճակն ու հեռանկարները: Հանդիպումն անցել է ավանդական բարեկամական մթնոլորտում և թույլ տվել ամրապնդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Մինչդեռ հետաքրքրական է, որ հանդիպման մեկ այլ բովանդակության մասին են հաղորդում ադրբեջանական ԶԼՄ-երը:
 
Ըստ նրանց` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է հակամարտության կարգավորմանը և ջանքեր է գործադրում այդ ոլորտում։ Ադրբեջանական ԶԼՄ-երի հավաստմամբ` ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»:
 
Ըստ աղբյուրի` Լավրովը հավաստել է, որ «դա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է»։ Ադրբեջանական կողմը նաև հայտնում է, թե Լավրովը իբրև թե նշել է, որ «ռուսական կողմը կարգավորման գործընթացում հանդես է գալիս 5 շրջանների վերադարձի, տարածքում խաղաղապահների տեղակայման եւ տրանսպորտային-հաղորդակցության համակարգի վերականգնման օգտին»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: