երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ռուսաստանը թույլ չի տա անտեսել իր շահերը. Լավրովը՝ Ուկրաինայի հետ լարված իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանը թույլ չի տա անտեսել իր շահերը. Լավրովը՝ Ուկրաինայի հետ լարված իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղիղ եթերում հարցազրույց է տալիս արտաքին քաղաքականության և միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ չորս ռադիոկայանների

Նախարարը, հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Ուկրաինայի հարցով Արևմուտքի հետ լարված իրավիճակին, հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմներ, բայց թույլ չի տա անտեսել իր շահերը:

Մոսկվայի ամենակարևոր պահանջը մնում է դաշինքի հրաժարումը դեպի արևելք ընդլայնումից և ՆԱՏՕ-ի բանակի վերադարձը 1997 թվականի (երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը) սահմաններին: Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը պատրաստ չեն նման երաշխիքներ տալ՝ ի թիվս այլնի հղում անելով այն փաստին, որ ոչ մի երկիր հարկադրված չի եղել անդամակցել կազմակերպությանը։

  • Կիսվել: