ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանը Թուրքիայի հետ շփումներում բարձրացնում է ահաբեկիչների՝ ԼՂ տեղափոխման հարցը. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը Թուրքիայի հետ շփումներում բարձրացնում է ահաբեկիչների՝ ԼՂ տեղափոխման հարցը. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ ԱԳՆ-ն թուրքական կողմի հետ շփումների ընթացքում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:   

 

«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Պատասխանելով ճշտող հարցին առ այն՝ արդյոք ռուսական կողմը շփումների ժամանակ ընդգծում է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու անընդունելիությունը՝ ՌԴ փոխարտգործնախարարը դրական պատասխան է տվել. «Իհարկե»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: