Ռուսաստանը կպաշտպանի ՀՀ-ի ճանաչված սահմաններն այնպես, ինչպես իր սահմանները. սենատոր Կլիմով
Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմաններն այնպես, ինչպես իր սահմանները, քանի որ երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են: Այս մասին ասել է սենատոր Անդրեյ Կլիմովը:
՛՛Դուք ՀԱՊԿ-ում եք, մենք էլ ենք ՀԱՊԿ-ում, և դա նշանակում է, որ Հայաստանի ճանաչված սահմանները պաշտպանելու ենք մեր սահմանների պես: Իսկ մեր ռազմական դոկտրինն այնպես է մշակված, որ, պաշտպանելով իրեն և իր դաշնակիցներին, երկիրը կարող է դիմակայել ՛՛մնացած բոլորին միասին վերցված՛՛, և ոչ միայն անդամներից մեկին: Եվ բոլորը, ովքեր պետք է, դա գիտեն՛՛,-նշել է նա:



