երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը կոչ է անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կոչ է անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կոչ է անում թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը Ղարաբաղում ռազմական գործողություններին, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

"Մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարված է մնացել, եղել են փոխադարձ գնդակոծություններ կողմերի շփման գծի ողջ երկայնքով։ Թիրախ են դարձել նաև քաղաքացիական օբյեկտները։ Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն, խուսափել քաղաքացիական բնակչության դեմ հարվածներից, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը", - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ գործնականում անհրաժեշտ է գործել կրակի դադարեցման, լարվածության թուլացման եւ պայմանագրերի վերականգնման ուղղությամբ՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: