ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին բոլոր խնդիրները լուծել դիվանագիտական-քաղաքական միջոցներով․ Զախարովա

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին բոլոր խնդիրները լուծել դիվանագիտական-քաղաքական միջոցներով․ Զախարովա

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին բոլոր խնդիրները լուծել դիվանագիտական-քաղաքական միջոցներով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շարունակվում է լարվածության նվազեցմանն ուղղված համատեղ աշխատանքը։ Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ նոր միջադեպերից», - ասել է Զախարովան։

Խոսելով 1997 թվականին կնքված «Բարեկամության և փոխօգնության մասին» հայ-ռուսական համաձայնագրի մի շարք դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման մասին` Զախարովան նշել է.

«Ռուսաստանը պատասխանատու կերպով է վերաբերվում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ստանձնած պարտավորություններին»։

«Երկկողմ ձևաչափում համապատասխան խորհրդակցություններ են ընթանում», - հավելել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: