երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է նախաձեռնողականություն՝ ՀԱՊԿ ուժերի տեղակայման աշխատանքները վերսկսելու առումով. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է նախաձեռնողականություն՝ ՀԱՊԿ ուժերի տեղակայման աշխատանքները վերսկսելու առումով. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է նախաձեռնողականություն՝ ՀԱՊԿ ուժերի տեղակայման աշխատանքները վերսկսելու առումով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ակնկալում ենք հայ գործընկերներից նախաձեռնողականություն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ուժերը տեղակայելու վերաբերյալ բովանդակային աշխատանքները, ինչպես նաև՝ օժանդակության այլ համատեղ միջոցների տրամադրումը մեր դաշնակցի հետ վերսկսելու վերաբերյալ: Անկեղծ ասած, տարակուսանք է առաջացնում Հայաստանի ղեկավարության ձգտումը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը հենց նրա սահմաններից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ում կան բոլոր անհրաժեշտ ձեւաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, եւ ամենակարեւորը՝ այդ կազմակերպության մասնակիցները, որոնք ոչ միայն պատրաստ են լսել այդ ամենը, այլեւ պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ՛՛:

  • Կիսվել: