ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանում «Swift»-ի հետ կապված սահմանափակումները շատ էական բաներ են փոխելու տարածաշրջանում. Հովհաննես Խաչատրյան

Ռուսաստանում «Swift»-ի հետ կապված սահմանափակումները շատ էական բաներ են փոխելու տարածաշրջանում. Հովհաննես Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն Ազգային ժողովում ասաց, որ ԱՄՆ կոգրեսում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր նոր փաթեթ:

«Փաթեթի առանցքում քննարկում են «Swift» համակարգից ՌԴ-ին անջատելու հեռանկարը: Արդյոք ինչ-որ ձևով գնահատվել է նման հեռանկարի ազդեցությունը մեր բանկային համակագրի վրա, արդյոք դա կարող է ինչ-որ պրոբլեմներ առաջացնի նաև մեզ մոտ», - Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանից հետաքրքրվեց Գևորգյանը:

Նա նշեց, թե հարցը տալիս է՝ նաև հաշվի առնելով ԵԱՏՄ ֆինանսական կարողությունների զարգացումը:

Խաչատրյանն էլ ասաց՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական «պարտնյորն» է ու ցանկացած շոկեր գնահատում են՝ պրոյեկտելով ՀՀ տնտեսության վրա:

« «Swift»-ի հետ կապված սահմանափակումները շատ մեծ, էական բաներ են փոխելու տարածաշրջանում: Շոկերն, այո, պարբերաբար գնահատվում են՝ չնայած, որ մի փոքր կախվածությունը նվազել է, առաջ ավելի գծային էր, հիմա այդպես չէ», - ասաց նա:

ԿԲ նախագահի տեղակալի թեկնածուի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանն ու անդամ այլ երկրներ ցանկացած նախաձեռնություններում հնարավոր ամեն ինչ անում են, որ, օրինակ, Հայաստանն ու Ղազախստանը չհայտնվեն սանկցիաների մեջ:

«Որոշակի այլընտրանքներ ստեղծվում են «Swift»-ին, բայց, ամեն դեպքում, «Swift»-ը գլոբալ է», - ընդգծեց Խաչատրյանը:

  • Կիսվել: