Ռուսաստանում փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրադարձություններով նաեւ դրսում գտնվող հայ համայնքներն են անհանգստացած, եւ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում էլ են փնտրում քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք կարող են գալ Հայաստան եւ դերակատարում ունենալ, իշխանություն ձեւավորել։
Պարզ է, որ Ռուսաստանի կառավարող օղակներում եւս փնտրտուքների մեջ են, թե ում վրա կարող են խաղադրույք դնել կամ հայաստանյան ներքաղաքական կյանքում ում կարող են ակտիվացնել։ Ըստ այդմ, տարբեր շրջանակներում տարբեր անուններ են քննարկվում։ Օրինակ, Արթուր Ջանիբեկյանի անունն է շոշափվում։
Իսկ վերջերս որոշ գիտական շրջանակներում քննարկվել է ռուսաստանցի քաղաքագետ, վանաձորցի 36-ամյա Հենրիկ Սարդարյանի անունը։ Նա 15 տարեկանում ընդունվել է Մոսկվայի MГИMO-ն, 2010 թվականին ավարտել, այժմ քաղաքական գիտությունների դոկտոր է, Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, MГИMO-ի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկանը:
2020 թվականին նշանակվել է Ռուսաստանի ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ի պետական կառավարման գծով փորձագիտական կոմիտեում։
Նաեւ ՌԴ Հասարակական պալատի անդամ է, պարբերաբար մասնակցում է ռուսական հեռուստաալիքների քաղաքական թոք-շոուներին։ Նա բավականին ազգայնական հայացքներ ունի, չնայած տեւական ժամանակ Ռուսաստանում է ապրել, բայց նացիոնալիստ հայ է համարվում, միայն այն փաստը, որ նա ադրբեջանական մամուլի մշտական թիրախներից է, խոսում է այդ մասին։ Ռուսական որոշ շրջանակներ չեն բացառում, որ նա կարիերան կշարունակի հայրենիքում՝ Հայաստանում։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։