ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 272 043-ի

Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 272 043-ի

Ռուսաստանի 83 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9200 նոր դեպք, մահացել է 119, հիվանդանոցներից դուրս է գրվել 4940 մարդ, հայտնում է Ria.ru-ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ անցյալ օրը վարակման ամենաշատ՝ 3505 դեպքը գրանցվել է Մոսկվայում․ մայրաքաղաքում արդեն չորրորդ օրն անընդմեջ վարակակիրների թիվը 5 000-ից ցածր է։

Մոսկվայի մարզում հայտնաբերվել է 937, Սանկտ Պետերբուրգում՝ 525, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 229, Ռոստովի մարզում՝ 112, Սարատովի մարզում՝ 107, Սվերդլովսկի և Տուլայի մարզերում՝ համապատասխանաբար 105 և 101 վարակման դեպք։ Հայտնի է, որ նոր վարակակիրներից 4124-ի մոտ (44,8 տոկոս) հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։

  • Կիսվել: