շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների բախումների մեջ անմասն չեն նաև ադրբեջանական իշխանությունները. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների բախումների մեջ անմասն չեն նաև ադրբեջանական իշխանությունները. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների միջև բախումները ծրագրված են եղել ադրբեջանական կողմից:
 
«Մենք ամբողջ գիշեր նման տվյալներ ենք ստացել։ Մոսկվայի հարավ-արեւելյան շրջանում մի քանի նման դեպքեր են եղել։ Շատ լավ կազմակերպված բանդաներ, լավ զինված հարձակումներ, հավանաբար, հետևելով հայկական համարանիշերվ կամ առանձին մարդկանց մեքենաներին, սկսել են մեծ ծեծկռտուք։ Զոհեր չկան, տուժածներ կան, մի քանի մարդ հիվանդանոցներում է։ Համակարգում ենք մեր գործողությունները իրավապահ մարմինների հետ, և մեր հասարակական կազմակերպությունները նույնպես կապի մեջ են։ Մենք կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, չտրվել սադրանքների, որովհետև դա լավ կազմակերպված հայատյաց քաղաքականություն է, որը արտահանվել է Ադրբեջանից: Դա կազմակերպված սադրանք է, որը սկսվել է առևտրի կետերից։ Եթե քայլեր չձեռնարկենք, ապա այն շատ լուրջ հետևանքներ կունենա։ Կա Ռուսաստանի օրենսդրություն, և մեզ համար հիմա կարևոր է, որ այն գործի բոլոր քաղաքացիների համար», ասել է Տողանյանը։
 
Նա կարծում է, որ այս անկարգություններից ամնասն րեն նաև ադրբեջանական իշխանությունները․
 
«Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին կապված է նրա հետ, որ Ադրբեջանի ղեկավարությունն այս բոլոր տարիներին և հատկապես վերջին ամիսներին ինտենսիվացրել է իր ագրեսիվ հռետորաբանությունը։ Վերջին մի քանի ամիսներին նա իր բնակչությանը պատրաստում էր պատերազմի ՝ բացատրելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման միակ հնարավոր միջոցը ռազմական գործողություններն են։ Այդ հռետորաբանությունը նրանք արտահանել են Ռուսաստանի տարածք»։
 
Նշենք, որ ողջ գիշեր ՌԴ ամբողջ տարածքում բախումներ են տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Դեպքի վայրում ոստիկանությունը ձերբակալել է 13 մարդու։ Ըստ հայկական հասարակական կազմակերպությունների, ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական համարանիշերով մեքենաները և ծեծի ենթարկել նրանցոփւմ գտնվող մարդկանց: Հաղորդվում է նաև, որ անկարգությունները կանխելու համար ներգրավվել են Ռոսգվարդիայի և ՕՄՕՆ-ի աշխատակիցները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: