շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանում էլ  ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են «միջանցքների նարատիվը» զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի հայտարարությունների․ Փաշինյան

Ռուսաստանում էլ  ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են «միջանցքների նարատիվը» զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի հայտարարությունների․ Փաշինյան

Նա ասաց, թե կարծում է, որ շատ կուտաված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ պիտի հնչեն:  Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը։

«Այդ հարցերի օրակարգը հայտնի է՝ սկսած ԼՂ-ում  կայունության ու անվտանգության ապահովման  գործից», - նշեց նա:

Փաշինյանն ասաց, թե ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում, ոչ միայն ադրբեջանական կողմից:

«Ռուսաստանում էլ  ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի ու ի հեճուկս ՌԴ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությունների, շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա», - ասաց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: