ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանն օգնում է հայկական բանակի բարեփոխման հարցում. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանն օգնում է հայկական բանակի բարեփոխման հարցում. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ակտիվ երկխոսություն է ընթանում: Այս մասին Հաղթանակի զբոսայգում լարգրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հարցին, թե ռուսական կողմը պատրա՞ստ է արդյոք օգնել արդիականացնելու հայկական բանակը, Կոպիրկինը պատասխանել է.

«Այն արդեն օգնում է»:

Ավելի վաղ՝ անդրադառնալով ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցին, դեսպանն ասել էր․

«Նրանց վերադարձի ուղղությամբ աշխատանք է տարվում մշտապես, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: