հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանն աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վերազինման նախաձեռնությանը. ՌԴ նախագահ

Ռուսաստանն աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վերազինման նախաձեռնությանը. ՌԴ նախագահ

Ռուսաստանն աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վերազինման նախաձեռնությանը: Այս մասին Երևանում ընթացող ՀԱՊԿ նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեեկացնում է Ինտերֆաք-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Գոհունակությամբ կարելի է նշել, որ Ղազախստանում խաղաղապահ գործողության ընթացքում ձեռք բերված շատ արժեքավոր գործնական փորձը վերլուծվել է մեր և կազմակերպության քարտուղարության կողմից: Ռուսաստանը, իհարկե, աջակցում է մեր հաստատմանը ներկայացված կարևոր որոշմանը` կազմակերպության խաղաղապահ ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, ինչպես նաև հատուկ միջոցներով զինելու վերաբերյալ՛՛:

Պուտինը նաև ասել է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է որոշումներ կայացվեն ՀԱՊԿ կապի համակարգի կատարելագործման, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ ձևավորման և ՀԱՊԿ-ում երկաթուղու տեխնիկական ծածկույթի միասնական համակարգի գործարկման վերաբերյալ։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանն անվերապահորեն աջակցում է այդ միջոցառումներին:

  • Կիսվել: