հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռուսաստանից բացի այս պահին այլ դաշնակից չունենք և այլընտրանքային ռազմական դաշինք, ներկա պահին, չենք կարող ստեղծել․ Վարդանյան

Ռուսաստանից բացի այս պահին այլ դաշնակից չունենք և այլընտրանքային ռազմական դաշինք, ներկա պահին, չենք կարող ստեղծել․ Վարդանյան

Արդեն 20 տարի է՝ փորձում ենք տեսնել ինչ ճանապարհներ կան։ Այնպես չէ, որ ամեն ինչ քո կամքով է որոշվում , որովհետև այդ որոշման վրա շատ իրադարձություններ են ազդում։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ անդրադառնալով այն հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է միութենական պետության ստեղծումը և Հայաստանի անդամակցումը այդ միությանը՝ ասել է գործարար Ռուբեն Վարդանյանը

«Այս հարցը պետք է այսպես դնենք․ եթե միութենական պետության ստեղծումը անխուսափելի է, ինչպես անենք, որ դառնանք Թաթարստանի պես ամենահաջողված ռեգիոնը, ոչ թե դառնանք Ռուսաստանի Դաշնության մեջ մտնող այլ, ավելի աղքատ ռեգիոնների նման»,– ասաց Վարդանյանը։

Վերջինս նշեց, որ ելքեր պետք է փնտրել այնպես, որ Հայաստանը նվազագույն կորուստներ կրի․«Եթե իրադարձությունների ընթացքը այնպես զարգանա, որ միութենական պետության մաս կազմելը լինի անխուսափելի, պետք է մտածել՝ ինչ անել, որ Հայաստանը դառնա ամենալավը և ունենա նվազագույն կորուստներ այդ ամենից։ Եթե հնարավորություն կա դա չանելու, ուրեմն պետք է մտածել՝ դրա համար ինչ է պետք անել, ոչ թե միայն գոռանք, որ մենք ատում ենք և այլն։ Իրավիճակը այսօր շատ է սրվել, մենք ունենք աշխարհ, որը բաժանված է երկու մասի։ Կամ դու այս կողմում ես, կամ այն, մեջտեղում մնալը շատ դժվար է լինելու։ Երկրների վրա մեծ ճնշում կա և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ–ի կողմից, բոլորը ճնշում են, ասում են՝ պետք է կողմնորոշվես»,– նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանից բացի այս պահին այլ դաշնակից չունենք և այլընտրանքային ռազմական դաշինք, ներկա պահին, չենք կարող ստեղծել։

«Պետք է կարողանանք օգտագործել դա ու համոզել մեր գործընկերոջը, որ այդ ռազմական դաշինքը ձեռնտու է նաև իրեն»,– ընդգծեց գործարար Ռուբեն Վարդանյանը։

  • Կիսվել: