կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահները ժնևյան հանդիպմանը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի թեման

Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահները ժնևյան հանդիպմանը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի թեման

Կրեմլի ղեկավարի օգնականը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպման օրակարգում քննարկվող թեմաներից են Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Բելառուսը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանն ու Ալեքսեյ Նավալնին՝ փոխանցում է Lenta.ru կայքը:

Նրա խոսքով՝ երկրների ղեկավարները կքննարկեն նաև ռազմավարական կայունությունը, համավարակը, կիբեռհանցագործության դեմ պայքարը, տնտեսական ոլորտում համագործակցությունը, կլիմայական փոփոխություններն ու Արկտիկայի հիմնահարցերը:  

Հիշեցնենք, որ Պուտին-Բայդեն հանդիպումը նախանշված է վաղը՝ հունիսի 16-ին Ժնևում:

  • Կիսվել: