Ռուսաստանի ԿԸՀ անդամը դիտորդ է լինելու Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ
ՌԴ ԿԸՀ անդամ Ալեքսանդր Կուրդյումովը կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների դիտորդական աշխատանքին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԿԸՀ մամուլի ծառայության Telegram ալիքը։
«ՌԴ ԿԸՀ անդամ Կուրդյումովը Երևան կայցելի հայկական կողմի հրավերով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան վաղը` սեպտեմբերի 17–ին, ընտրապայքարին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք