շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի Հայաստանը մնա հավատարիմ դաշնակից ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում. Ջաբարով

Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի Հայաստանը մնա հավատարիմ դաշնակից ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում. Ջաբարով

Հայաստանը կշարունակի լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ՝ անկախ ընտրությունների վերջնական արդյունքներից: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է  ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, հայ ժողովուրդը գիտի, որ ռուսները հավատարիմ ու հուսալի ընկեր են և ամենամտերիմը Հայաստանին:

Ջաբարովը հավելել է, որ կարևոր է, որ Հայաստանում հանգստություն պահպանվի, կայունություն լինի, որպեսզի քաղաքական հակասությունները չտեղափոխվեն փողոց:

Նա հիշեցրել է Բելառուսի դեպքերի մասին՝ հույս հայտնելով, որ Հայաստանում ամեն ինչ կլինի դեմոկրատիայի սկզբունքների համաձայն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի Հայաստանը մնա հավատարիմ դաշնակից ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում: ՛՛Կարևոր է, որ Հայաստանը նոյեմբերի իրադարձություններից հետո զբաղվի իր տնտեսության իրական վերականգնմամբ: Կարծում եմ, որ այդ մասով մենք կողջունենք Հայաստանի ղեկավարության ցանկացած խաղաղ նախաձեռնություն՛՛,-ասել է Ջաբարովը:

 

 

  • Կիսվել: