ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանի համար դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի վերաբերյալ, երբ Հայաստանը և Ադրբեջանը ԵՄ-ի հետ փաստաթուղթ են ստորագրել․ Լավրով

Ռուսաստանի համար դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի վերաբերյալ, երբ Հայաստանը և Ադրբեջանը ԵՄ-ի հետ փաստաթուղթ են ստորագրել․ Լավրով

Հիմա, երբ Պրահայում և Հայաստանը, և Ադրբեջանը Եվրամիության հետ ստորագրել են խաղաղության պայմանագիր ձեռք բերելու անհրաժեշտության մասին փաստաթուղթ՝ 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, մեզ համար դժվար է կողմորոշվել հետագա քայլերի վերաբերյալ։ Այս մասին այսօր տեղի ունեցախ իր հարցազրուցյում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Քանի որ, Ալմա-Աթայի հռչակագրում նշված է, որ նորանկախ պետությունների միջեւ սահմանները պետք է անցնեն Խորհրդային Միության, միութենական հանրապետության, Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմաններով, որի կազմում է գտնվում ԼՂ ինքնավար մարզը։ Այստեղ, այնուամենայնիվ, իրավիճակը բազմաշերտ է»,- հավելել է Լավրովը։

Ավելի վաղ Լավրովը հայտնել էր՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։ 

 

  • Կիսվել: