ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ռուսական կողմը շահագրգռված է՝ Երևանի և Մինսկի միջև բարդությունների շուտ ավարտով. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը շահագրգռված է՝ Երևանի և Մինսկի միջև բարդությունների շուտ ավարտով. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը շահագրգռված է, որպեսզի Երևանի և Մինսկի միջև բարդությունների ներկայիս շրջանը շուտ ավարտվի. «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը մտադիր է մասնակցել Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հակամարտության կարգավորմանը, նա նշել է, որ «ցավոք, դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունները բելառուս գործընկերների նկատմամբ»․

«Ալեքսանդր Լուկաշենկոն մշտապես ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը կայուն և անվտանգ Հարավային Կովկասի հարցում: Նույնիսկ ամենաբարդ ժամանակներում Բելառուսի առաջնորդի նախաձեռնություններն ուղղված էին հենց հակամարտող կողմերի հաշտեցմանը», - նշել է նա։

  • Կիսվել: