շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին տեղեկությունն անհեթեթություն է. պատգամավոր

Ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին տեղեկությունն անհեթեթություն է. պատգամավոր

Հայաստանն անհեթեթություն է համարում լուրերն այն մասին, որ 102-րդ ռազմաբազան դուրս է բերվելու Գյումրիից:

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ չի բացառվում, որ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի:

«Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, այս պահին նոր սկսված խոսակցություն կա Հայաստանի ու Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչների միջոցով, խոսակցությունը նոր է սկսվել, զարգացումների մասին համապատասխան գերատեսչությունները կտեղեկացնեն», - այս մասին լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց, թե նման խոսակցությունների հիմքերի մասին տեղյակ չէ, նման խոսակցությունները այս պահին որևէ հիմնավորում չունեն:

«Հետևաբար, դրանք մեկնաբանության ենթակա չեն, նման խոսակցություն մեր իրականության մեջ գոյություն չունի», - ասաց Հովհաննիսյանը:

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049 թվականն է:

«Նման լուրեր տարածելն ուղղակի անհեթեթություն է», - ասաց Հովակիմյանը:

  • Կիսվել: