ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ են տեղակայել

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ են տեղակայել

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ) ստորաբաժանումները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ:

Շարասյանն ուղեկցել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերը և ռազմական ոստիկանությունը:

Ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանի տարածքում:

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումները կսպասարկեն ռուս խաղաղապահներին, ինչպես նաև կտրամադրեն անհրաժեշտ բժշկական  օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

 

 

  • Կիսվել: