շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուբինյանը խորհուրդ է տալիս չօգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը

Ռուբինյանը խորհուրդ է տալիս չօգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը

Ուզում եմ խորհուրդ տալ՝ չգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Այս մասին Աժ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Երկու պատճառով, նախ՝ Հայաստանում Զանգեզուր անվամբ վարչատարածքային միավոր չկա, թեև Զանգեզուրը պատմական հայկական բառ է, բայց հիմա կա Սյունիքի մարզ: Երկրորդը՝ որևէ պայմանավորվածություն երբևէ չի եղել, ըստ որի՝ Հայաստանը պետք է էքստերիտորիալության իմաստով միջանցք տրամադրի այլ կողմի: 

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք եզույթը հիշատակվում է մեկ անգամ, խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքին, ընդ որում՝ Լաչինի միջանցքը միայն ճանապարհ չէ: Լաչինի միջանցքը տարածք է, այսինքն որոշակի կիլոմետրաժով պարամետրեր ունի և այդ տարածքը, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, գտնվում է ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո, իսկ նույն հայտարարությամբ տարածաշրջանի ապաշրջփակման հարցը լրիվ այլ հարթության վրա գտնվող հարց է: Այստեղ հարցը տրանսպորտային շարժի թույլատրման հարց է, որից մենք երբեք չենք հրաժարվել, հակառակը մենք շահագրգիռ ենք, որ դա լինի, բայց դա կարող է լինել միայն Հայաստանի և Ադրբեջանի լիակատար սուվերենության հիման վրա համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի տարածքում»:

  • Կիսվել: