երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուբինյանը և ԱՄՆ կոնգրեսականը կարևորել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը

Ռուբինյանը և ԱՄՆ կոնգրեսականը կարևորել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները:

Ջո Ուիլսոնը, շնորհակալություն հայտնելով ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, կարեւորել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներուժը:

Կոնգրեսականի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը:

  • Կիսվել: