կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուբինյանն ու Ռուդենկոն հույս են հայտնել, որ ՀՀ-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի. Հունանյան

Ռուբինյանն ու Ռուդենկոն հույս են հայտնել, որ ՀՀ-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի. Հունանյան

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ 

՛՛Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: