շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը պետք է ջանքեր գործադրի՝ ազատելու Բաքվի բանտում պահված մեր բոլոր հայրենակիցներին. «Ապրելու երկիր»

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը պետք է ջանքեր գործադրի՝ ազատելու Բաքվի բանտում պահված մեր բոլոր հայրենակիցներին. «Ապրելու երկիր»

Արդեն երեք ամիս է՝ Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին ռազմաքաղաքական բարձրաստիճան պաշտոնյաններն ապօրինի կերպով պահվում են Բաքվի բանտերում։ Այս մասին ասված է ՛՛Ապրելու երկիր՛՛ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Ռուբեն Վարդանյանի գործունեությունը Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր, ինչը նա իրականացրել է բազմիցս Հայաստանում, Արցախում, հայկական աշխարհում։
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը։

Սա նաև ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը պետք է ջանքեր գործադրի ազատելու Բաքվի բանտում պահված մեր բոլոր հայրենակիցներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: