երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Ռուբեն Ռուբինյանը նոր մամուլի պատասխանատու կունենա. նա ՔՊ երիտասարդ կառույցից է. «Ժողովուրդ»

Ռուբեն Ռուբինյանը նոր մամուլի պատասխանատու կունենա. նա ՔՊ երիտասարդ կառույցից է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի միակ թեկնածու Ռուբեն Ռուբինյանն արդեն սկսել է ձևավորել իր ապագա աշխատակազմը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբինյանի լրատվական և հանրային կապերի գծով պատասխանատու է նշանակվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Էլինա Իշխանյանը։

Մեր տեղեկություններով՝ Իշխանյանը երկար ժամանակ ակտիվ ներգրավված է եղել ՔՊ-ի գործունեության մեջ, մասնակցել է կուսակցության նախընտրական քարոզարշավներին և համարվել է երիտասարդ ակտիվիստներից մեկը։ Նա նախկինում աշխատել է նաև ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնական։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ Ռուբինյանի թիմում հենց Էլինա Իշխանյանին է վստահվելու Ազգային ժողովի նախագահի տեղեկատվական քաղաքականության համակարգումը, լրատվամիջոցների հետ աշխատանքը և հանրային հաղորդակցության կազմակերպումը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: