հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացրեց Էդգար Ղազարյանին՝ Լուսինե Բադալյանին Լուլու անվանելու համար

Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացրեց Էդգար Ղազարյանին՝ Լուսինե Բադալյանին Լուլու անվանելու համար

ԱԺ-ում ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՔՊ-ական Լուսինե Բադալյանի մասին խոսելիս՝  ասաց «Լուլուն՝ նույն ինքը Լուսինե Բադալյանը»։ Սակայն ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց նրան՝ նշելով. «Ձեզ նախազգուշացում։ Չեմ կարծում,  որ դուք բավարար մտերիմ հարաբերություններ ունեք տիկին Բադալյանի հետ, որ նրան այստեղից անվանեք Լուլու։ Ձեզ այստեղ ոչ ոք «Էդո» չի անվանում։ Շարունակեք ձեր ելույթը, այլևս նման բառամթերք չօգտագործեք»։

Էդգար Ղազարյանն արձագանքեց. «Դիտողությունը տեղին չէր, տիկին Բադալյանի ստեղծագործական գործունեության հանրահայտ անվանում է»։ Ռուբինյանն ասաց. «Հիմա տիկին Բադալյանի ստեղծագործական աշխատանք շրջանակներում չենք»։  

Ընդդիմադիր պատգամավորը իր ելույթում ասաց, որ հետապնդումներով, ապօրինություններով Քպ-ականներին չի հաջողվելու առաջ գնալ. «Դրա համար ենք մենք այստեղ, խափանվելու է Ալիևի բոլոր ծրագրերը։ Մենք թույլ չենք տալու համարակալել մեր երկրը՝ 3, 4... Մենք ունենք մեկ պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն»։ 

  • Կիսվել: