երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռուբեն Ռուբինյանը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարին է ներկայացրել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վիճակը

Ռուբեն Ռուբինյանը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարին է ներկայացրել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից։

Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը:

  • Կիսվել: