հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

May be an image of 2 մարդ, people sitting, people standing և ներսումը

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և կարևորել դրանց շարունակական զարգացումը:

May be an image of 1 հոգի և sitting-ը

Անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ՝ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ օրեր առաջ Մոսկվայում իր և Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հանդիպման հյուրընկալման և կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության համար: 

ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ: 

Դեսպանը, իր հերթին, հավաստիացրել է, որ ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

  • Կիսվել: