կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուբեն Ռուբինյանը դեսպաններին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

Ռուբեն Ռուբինյանը դեսպաններին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

այաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու հատուկ ներկայացուցիչների վերջին` չորրորդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները:

Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

  • Կիսվել: