Ռուբեն Մխիթարյանի ցուցակի 3-րդ համարը Վարդան Ղոյկասյանին միանալ չցանկացավ. նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
Ես չեմ կարող անպատվել կամ անպատիվ խոսք լսել։ Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
«Ես երեկ դիմում են ներկայացրել ինքնաբացարկի: Նոտարով, ամեն ձևով հաստատել հրաժարվել եմ, նախ առողջական խնդիրներ ունեի, մի քանի օր առաջ սրտի հետ կապված խնդիր ունեցա»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ «Իմ հզոր համայնք»-ը գյումրեցուց ստացած քվեն փաստացի ծառայեցնելու է այլ ուժի, ավելի հստակ Վարդան Ղուկասյանին՝ Մկրտչյանն ասաց՝ իր որոշելիքը չէր դա․
«Հետո էս խառնաշփոթից ես երբեք գլուխ չեմ հանի, ինքս արվեստագետ եմ, ես քաղաքական բաներով չեմ զբաղվել, ես չեմ դա որոշողը, ովքեր որ որոշել են, երևի ունեն իրենք իրենց պատճառները, խնդիրները»: