հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուբեն Մելիքյանը մեղքի զգացում չունի՞․ Աթանեսյանը՝ Մելիքյանին

Ռուբեն Մելիքյանը մեղքի զգացում չունի՞․ Աթանեսյանը՝ Մելիքյանին

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրել է, թե գիտի՝ ով էր 2017թ․-ին «կռիվ տալիս, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում ավելացվի «պետնախարարի» անհասկանալի պաշտոնը»։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը։

«Ակնարկը թափանցիկ է։ Բայց Ռուբեն Մելիքյանը պարզ խոստովանական «ցուցմունք է տալիս»՝ բացահայտելով, որ զբաղեցնելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ապաքաղաքական պաշտոնը, փաստացի զբաղվել է քաղաքականությամբ, ինչպես նաեւ հանդիսացել 2017թ․ սահմանադրական «էքսպերիմենտի» համահեղինակ, Արցախում լեգիտիմ իշխանափոխության գործընթացի չեղարկման եւ «հատուկ կառավարման համակարգի» ներդրման բացարձակապես անհասկանալի նախաձեռնության տեխնիկական ճարտարապետներից մեկը։

Արցախի խորհրդարանական խմբակցությունները վերջերս խոսել են, որ այդ «սահմանադրական փորձարարությունն» է նաեւ քառասունչորսօրյա պատերազմում ԱՀ պետական կառավարման ոչ արդյունավետ գործունեության, ստեղծված իրավիճակից քաղաքական ելքի ահնարինության պատճառը, որ հնարավոր է հաղթահարել միայն նոր Սահմանադրության ընդունման եւ արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով։

Ռուբեն Մելիքյանը դրա համար մեղքի զգացում չունի՞»,-գրել է Աթանեսյանը։

  • Կիսվել: