շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուբեն Կարապետյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից

Ռուբեն Կարապետյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝

Ռուբեն Կարապետյանին 2022 թվականի հունվարի 27-ից ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է հրամանագրում

  • Կիսվել: