ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուբեն Հակոբյանը գիշերը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց․ ավագանու անդամ

Ռուբեն Հակոբյանը գիշերը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց․ ավագանու անդամ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին անցած գիշեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա առողջական վիճակը վատացել է։ Այս մասին հայտնել է Ռուբեն Հակոբյանի որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

«Անցած գիշեր իմացա, որ հորս Նուբարաշեն ՔԿՀ-ից տեղափոխում են Էրեբունի բժշկական կենտրոն, իմացա, որ հորս վիճակը վատացել է, շտապ օգնությունով տարել են հիվանդանոց։ Գնացել եմ հիվանդանոց և հնարավորություն ունեցա հորս մեկ վայրկյանով տեսնել, երբ նրան տանում էին մեքենայի մոտ՝ ՔԿՀ վերադարձնելու համար»,– ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նա։

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավորը հուլիսի 18–ին ձերբակալվել է 2025 թվականի հուլիսի 1-ին Հ2-ով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։

Նրան 2 ամսով կալանավորեցին հուլիսի 19–ին։ 

  • Կիսվել: