հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
«Ռոսատոմ» ընկերության ղեկավարը կներկայացնի Ռուսաստանի առաջարկները Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ. Փաշինյան

«Ռոսատոմ» ընկերության ղեկավարը կներկայացնի Ռուսաստանի առաջարկները Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ. Փաշինյան

«Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը ՀՀ կառավարությանը կներկայացնի Ռուսաստանի առաջարկները Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սեպտեմբերին սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ Ռուսաստանն այսօր կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Ես նախկինում էլ եմ ասել, որ ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Ով մեզ լավագույն առաջարկն անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»,- հայտարարել է Փաշինյանը։

  • Կիսվել: