Րոպե առաջ պատրաստ ենք Բաքվի հետ երկխոսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի ու ժամի շուրջ. Արարատ Միրզոյան
Առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ և այս առումով՝ այս տարվա առաջին կիսամյակում հանդիպման առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք, ես օրինակ, հանդիպում եմ ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախարար Բայրամովի հետ, վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում վարչապետ Փաշինյանը զրույց ունեցավ նախագահ Ալիևի հետ և մենք հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունը ավելի գործնական և հանգամանալից կերպով հնարավոր կլինի շարունակել:
Այս մասին ԱԺ-ում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Երբ խոսում ենք ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին՝ ունենք շատ նշանակալի ու աննախադեպ ձեռքբերում ունենք՝ փաստաթուղթ, որի տեքստը համաձայնեցված է: Եվ՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, և երկու կողմի համար կա ընդունելի համաձայնեցված տեքստ։
Հայաստանը հայտարարեց ու վերահաստատում է, որ մենք րոպե առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ, որոշելու ստորագրման օրը, տեղը։ Ադրբեջանն էլ իր դիրքորոշումն է հայտնել, կան որոշակի նախապայմաններ, որի մասին բազմիցս խոսվել է», -ասաց Միրզոյանը: