չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը շատ ճիշտ ասաց՝ մատերն էլ կտրեն, որևիցե մեկն իր ու Իշխան Սաղաթելյանի համար չի քվեարկի․ ԱԺ նախագահ

Ռոբերտ Քոչարյանը շատ ճիշտ ասաց՝ մատերն էլ կտրեն, որևիցե մեկն իր ու Իշխան Սաղաթելյանի համար չի քվեարկի․ ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ ձախողել են «Ապագա կա» խոստումն ու եկել է իրենց հեռանալու ժամանակը:

Հարցին՝ ապագան ո՞րն է՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ապագան այն է, որ մենք պատերազմ չունենանք»:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած մասնակի իշխանափոխության հարցին՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Քոչարյանը շատ ճիշտ ասաց՝ մատերն էլ կտրեն, որևիցե մեկն իր ու Իշխան Սաղաթելյանի համար չի քվեարկի»:

Նա ասաց, թե վարչապետի պաշտոնում եղել է մեկ ցանկալի թեկնածու, քվեարկել են նրա օգտին ու նա այժմ ՀՀ վարչապետն է:

  • Կիսվել: