հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը պայքարի մեջ է․ առաջիկայում շատ կոնկրետ քայլեր են ներկայացվելու․ «Հայաստան» դաշինք

Ռոբերտ Քոչարյանը պայքարի մեջ է․ առաջիկայում շատ կոնկրետ քայլեր են ներկայացվելու․ «Հայաստան» դաշինք

Առաջիկայում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։

«Նախագահի հետ հանդիպմանն արձանագրվել է, որ նա պայքարի մեջ է, և առաջիկայում շատ կոնկրետ քայլեր են ներկայացվելու»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքացիների հանդիպումը տեւել է 2-2.5 ժամ: Բավական բաց, անկեղծ զրույց տեղի ունեցավ, ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ ելքերի հետ կապված: Հանդիպման ամենակարեւոր արձանագրումն այն էր, որ նախագահ Քոչարյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրային կյանքից իր բացակայությամբ կարող էր ոմանց մոտ տպավորություն ստեղծվել, թե հետ է քաշվել: Ինքն արձանագրեց, որ որեւէ տեղ չի գնացել, չի պատրաստվում գնալ, իսկ առաջիկայում նաեւ գնահատելով իրավիճակը, շատ կոնկրե քայլեր են ներկայացվելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նրա խոսքով, բնական է, որ հանդիպմանը նաեւ եղել են մարդիկ, որոնք ակնկալել են, որ հենց այս վայրկյանին պետք է Ռոբերտ Քոչարյանը դուրս գար, իրենք էլ նրա հետեւից ինչ-որ քայլերի ու գործողությունների դիմեն. «Նախագահն արձանագրեց, որ ամբողջությամբ պետք է իրավիճակի գնահատում տեղի ունենա, որոշակի ծրագիր է մշակվում, այնուհետեւ մեր քաղաքացիներին արդեն այդ ձեւաչափում կներկայացվեն այդ քայլերը»:

Հիշեցնենք՝ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի է ունեցել օրերս Ազգային Ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով հանդիպումը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

 

  • Կիսվել: